Սու-30 գերժամանակակից ինքնաթիռներն օդային հնարքներ են ցուցադրել

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կայացավ օդային շքերթ։ Սու-30 բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների չվերթի մեկնարկը տրվել է Գյումրիից։ «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ ցուցադրել են օդային հնարքներ:

Սու-30 կործանիչները ստեղծվել են օդում գերազանցություն ապահովելու նպատակով: Այս ինքնաթիռը կատարել է իր առաջին թռիչքը 1986 թվականին: Արտադրության է դրվել 1992 թվականին: Մինչ օրս Ռուսաստանում ավելի քան 200 հատ Սու-30 կործանիչներ են արտադրվել: Սու-30 կործանիչի մի տարբերակ էլ արտադրվում է Հնդկաստանում: Սու-30 կործանիչները արդեն արտահանվել են մի շարք երկրներ՝ մասնավորապես Ալժիր, Չինաստան, Հնդկաստան, Ղազախստան, Մալազիա, Վենեսուելա, Վիետնամ և այլն:

Սու-30 կործանիչների դասավորությունը, շարժիչները, թևերի կառուցվածքի մեծ մասը, պոչը և Վիդեո սարքավորումների մեծ մասը նույն են ինչ Սու-27Ս կործանիչինը, սակայն որոշ պարամետրեր ավելի բարելավված են: Սու-30 ինքնաթիռն ունի նաև հեռահար հրթիռային ռադար: Այս կարողությունների առումով Սու-30 կործանիչը ընդհանուր առմամբ նման է ամերիկյան F-15E կործանիչներին: Այս ինքնաթիռը զինված է ներկառուցված 30 մմ տրամագծով GSH-301 թնդանոթի 150 փամփուշտներով:

Այն կարող է իր հետ փոխադրել մինչև 8000 կգ զինամթերք, այդ թվում, կլաստերի և լազերային ռումբեր: Սու-30 կործանիչը սնուցվում երկու Saturn ՀՕ-31F շարժիչներով: Վառելիքի պաշարը կազմում է 3000 կմ և կարող է կատարել 4-5 ժամյա մարտական առաքելություն: Սու-30 կործանիչներն ունեն նաև օդում վերալիցքավորման հնարավորություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ