![]()
Չնայած համավարակով պայմանավորված որոշակի սահմանափակումներին, որոնք հնարավորություն չեն տվել Եռատոնին հատուկ տոնական շունչն ու հաղթական տրամադրությունները հասանելի դարձնել Արցախի բոլոր քաղաքացիներին` այնուամենայնիվ պահպանվել են օրվա խորհրդին հարիր արարողակարգային միջոցառումները՝ որոշակի սահմանափակումներով:
Տոնական միջոցառումների ու ոգեկոչման արարողությունների շրջանակում, հայկական երկու հանրապետությունների ռազմաքաղաքական իշխանությունների ներկայացուցիչները՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակին, որից հետո այցելել և ոգեկոչման արարողություն են իրականացրել նաև Շուշին ազատագրած առաջին տանկ-հուշարձանի և Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ:
![]()
![]()
![]()