![]()
Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Էդուարդ Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է եղբոր և Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքին։ Նա, մասնավորապես գրել է.
«Սասունն Էդմոնին ասում ա վիզդ կկտրեմ։
ուրեմն… Սասուն, շատ արագ ներողություն էս խնդրում, ասում էս որ պռոստը տաքացած էս եղել, ու քո բերանով ասում էս, որ Էդմոնին նման բան ասողը կակ մինիմում բ… տղայա»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մայիսի 8-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթն այսօր ընդհատվեց թեժ ծեծկռտուքով:
Երբ Մարուքյանն ԱԺ ամբիոնից ելույթ էր ունենում, բանավեճ սկսվեց նրա և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև, որն էլ վերածվեց ծեծկռտուքի:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց ընդմիջում մինչև 11:00-ն:
![]()