![]()
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 146 նոր դեպք, ապաքինվել է ևս 49 մարդ:
Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 61 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 12 է։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 9-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3175-ի։
Առողջացել է ևս 49 պացիենտ, ընդհանուր՝ 1267։ Փաստացի բուժում է ստանում 1852 մարդ։
Մահվան դեպքերի թիվն ավելացել է 1-ով՝ հասնելով 44-ի։ Մահվան ևս 2 դեպք գրանցվել է այլ պատճառներով, ընդհանուր՝ 12։
Անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմում է 30397։
![]()