![]()
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ Նազելի Էլբակյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Աղոթեք ինձ համար։ Մի քանի օր առաջ ինձ մոտ COVID-19 է հայտնաբերվել»,- գրել է նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3029 դեպք, որոնցից 1218-ը` առողջացած, 43-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1758 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 29205 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 145 նոր դեպք և 33 առողջացած։
Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 48 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություն:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 10 է։
![]()
![]()
![]()