![]()
Լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստանի» և «Իմ քայլի» ներկայացուցիչները վերահաստատել են ամբիոնից հնչեցրած գնահատականները:
Էդմոն Մարուքյանի պնդմամբ՝ խորհրդարանի այսօրվա միջադեպը քաղաքական հետևանք պետք է ունենա, իսկ խորհրդարանի մեծամասնությունը համարում է, որ հենց «Լուսավորի» առաջնորդն է սադրանք կազմակերպել:
Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, այսօր խորհրդարանում ծեծկռտուք սկսվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև, որը դադարեց նրանց գործընկերների միջամտությունից հետո:
Մարուքյանը ամբիոնից ելույթ էր ունենում՝ քննադատելով իշխող խմբակցության պատգամավորներին: Ի պատասխան՝ «Իմ քայլ»-ից ռեպլիկներ էին հնչում, իսկ Միքայելյանի արձագանքից հետո ընդդիմադիր խմբակցության ղեկավարն իջավ ամբիոնից, իշխող խմբակցության պատգամավորն էլ վեր կացավ տեղից, ու նրանց միջև քաշքշուկ սկսվեց:
Պատգամավորներին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նիստին ներկա Կառավարության անդամներին հաջողվեց իրարից բաժանել կռվողներին, ինչից հետո Մարուքյանը վերադարձավ ամբիոնի մոտ՝ շարունակելու ելույթը, և հայտարարեց. — «Ինձ ինչքան էլ խփեք, ես խոսալու եմ: Մեկը էկավ, էն ո՞վ էկավ՝ թաքուն մեջքից խփեց, թաքուն մեջքիս խփեց»:
![]()