Ինչ է հիշում և պատմում ընձառյուծի հետ հանդիպած տղամարդը

50 տարվա դադարից հետո՝ ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ:

Ենոքավան գյուղի տարածքում տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել։ Դեռ 2019 թվականի նոյեմբերի 19-ին, լուրեր էին տարածվել, որ Ենոքավանի բնակիչներից մեկի վրա ընձառյուծ է հարձակվել:

Հետագայում հարձակումից տուժած գյուղացու հագուստից որպես նմուշ վերցված կենդանու մազերի լաբորատոր հետազոտությունը, որը կատարվել էր Գերմանիայում, հերքել էր ընձառյուծի հարձակման փաստը:

Տղամարդը, սակայն, շարունակում էր պնդել՝ իր վրա հարձակվող գազանն ընձառյուծ է եղել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ