![]()
Մայիսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Արցախի Հանրապետություն:
Կառավարության ղեկավարի որոշմամբ՝ այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով մայիսի 9-10-ը Արցախ են գործուղվելու վարչապետի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանը և վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Մանվել Ավետիսյանը:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ այցը լուսաբանելու նպատակով մայիսի 8-10-ը Արցախ են գործուղվել վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը և վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմման և խոցելի խավերին օգնություն տրամադրելու հարցում Հռոմի Սրբազան եկեղեցու և անձամբ Ֆրանցիսկոս Պապի ջանքերի համար և ներկայացրել համավարակի դեմ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը:
Երկուստեք ընդգծվել է այսօր աշխարհում խաղաղության պահպանման, սպառազինման դադարեցման և ժողովուրդների միջև խաղաղության մշակույթի տարածումն ու խրախուսումը: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը մեծապես կարևորել է Ֆրանցիսկոս Պապի կողմից անցած ամիս կատարած համընդհանուր զինադադարի կոչը, ներկայացնել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման Հայաստանի հանձնառությունը ու նաև երախտագիտություն հայտնել Նորին Սրբությանը՝ հայ ժողովրդի ու պատմական արդարության կողքին մշտապես կանգնելու համար։
![]()