![]()
«Ես ղեկավարում եմ մի կառույց, որ իր մեծ դերակատարությունն ունեցավ, որի հիման վրա կազմավորվեց հայոց բանակը»,- խորհրդարանում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԵԿՄ առաջնորդ Սասուն Միքայելյանը:
«Ես ուզում եմ փառապանծեմ մեր մարտիկներին, շնորհավորում եմ ազատամարտիկներին, ԵԿՄ-ին. այսօր պետականորեն իրենց օրն է նշվում: Շնորհավորում եմ իմ բոլոր մարտական ընկերներին, երկրապահներին»,- ասաց նա:
Միքայելյանը մեջբերեց հայտնի խոսքը. «Կռվում են բանակները, ժողովուրդները, հաղթում են անհատները»:
«Կուզենայի ամեն մեկս գիտակցեր՝ Թումանյանը մեծ խոսք է ասել՝ մենք արժեքներ ունենք հողի տակ թաղված, «Եռաբլուրում» մեր արժեքներն են, ապագա սերունդներին պետք է դաստիարակենք այն հոգեբանությամբ, որ արժեքներ ունենք: Մեր սերունդը ծնկի բերեց մեր դարավոր թշնամուն»,- ասաց նա:
![]()