«Կյանքիս մեջ ինչ արել եմ, չեմ զղջացել»․ Սասուն Միքայելյան

Կյանքից մեջ ինչ արել եմ, չեմ զղջում: Այս մասին «Առաջին լրատվկան»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցածին:

Մնացած հարցերին նա չպատասխանեց՝ ասելով. «Պրծանք»:

Ըստ վարչապետի՝ այս ամենը ունի մեկ նպատակ՝ խեղճացնել քաղաքական մեծամասնությանը, քայքայել քաղաքական մեծամասնությունը և ժողովրդի ու քաղաքական մեծամասնության միջև առկա վստահությունը:

«Այո՛, երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն ինձ հրավիրել է սուրճ խմելու, ես ընդունել եմ հրավերը, իջել եմ իմ նախկին աշխատասենյակը, որտեղ պարոն Մարուքյանն է նստում և ուղիղ ասել եմ՝ այո՛, պարոն Մարուքյան, մենք բոլորս ունենք հիմքեր կասկածելու, որ Դուք և Ձեր գործունեությունը այդ ողջ բարոյահոգեբանական բռնությունները և ֆիզիկական բռնություններ գործարկելու պլանի մի անբաժան մասն է: Ես, դիտելով այսօր առավոտյան տեղի ունեցածի տեսագրությունը, մի պարզ հարց եմ տալիս. կներեք, որ այսպիսի մանրամասների մեջ եմ մտնում: Միջադեպը, որը դատապարտելի է, տեղի է ունեցել այ, այնտեղ, հարց՝ իսկ ի՞նչ գործ ուներ ելույթ ունեցողը այնտեղ կանգնած, և երբ ամբիոնից իջնում էր և մեծ արագությամբ ընթանում էր դեպի պատգամավոր Սասուն Միքայելյանը, ինչի՞ համար էր գնում՝ քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ»,- հարց ուղղեց վարչապետը:

Կատարվածը Փաշինյանը «քստմնելի սադրանք» անվանեց, նաև նշեց՝ այսօր տեղի ունեցածը համարում է ամենամեծ պարտությունը, որ ունեցել են հեղափոխությունից հետո:

«Մեզ ուզում են դարձնել իրենց պադյեզդներում ծեծող, ուզում են շեղել մեր արժեքներից, հանել հավասարակշռությունից»,- նշեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ