Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անդրադարձը ԱԺ-ում կատարվածի վերաբերյալ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթն այսօր ընդհատվեց թեժ ծեծկռտուքով:

Երբ Մարուքյանն ԱԺ ամբիոնից ելույթ էր ունենում, բանավեճ սկսվեց նրա և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև, որն էլ հենց դահլիճում վերածվեց ձեռնամարտի: Միջամտեցին նաև դահլիճում ներկա պատգամավորներն ու կառավարության անդամները:

Միջադեպի պատճառով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց ընդմիջում: Խորհրդարանն աշխատանքները կվերսկսի ժամը 14.30-ին:

Այս մասին իր գնահատականը տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ