![]()
Հայաստանի երեք նախկին վարչապետները՝ Կարեն Կարապետյանը, Վազգեն Մանուկյանն ու Խոսրով Հարությունյանը, նաև Արցախի նախկին վարչապետ Անոշավան Դանիելյանը ներկայացել են ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի դեմ հարուցված քրեական գործով պաշտպանական խումբը միջնորդում է դատարանին փոխել ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը 4 վարչապետների անձնական երաշխավորությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնե էինք Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը հրավեր է ուղարկել Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին՝ մասնակցելու հանձնաժողովի մայիսի 11-ի դռնփակ նիստին։ Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Հենց Կարեն Կարապետյանն էր 2017 թվականի մարտին խորհրդարանում հայտարարել, թե ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ռազմական տեխնիկան չի աշխատել անորակ վառելիքի պատճառով։
Արդյոք Սերժ Սարգսյանի իշխանության օրոք վարչապետի պաշտոնը զբաղեցրած Կարապետյանը ընդունել է հրավերը, թե՝ ոչ, հանձնաժողովը պաշտոնական պատասխան դեռ չի ստացել։
Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ հանձնաժողովի փորձագետը հրավերը հանձնել է Կարապետյանի գրանցման հասցեով, տան աշխատակիցը գրավոր հավաստել է, որ ստացել է ու տեղեկացրել, որ նախկին վարչապետն այժմ Հայաստանում է։
![]()