![]()
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի և 117-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային ժողովում, պատասխանելով լրագրողների հարցերին, կապված «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի հետ միջադեպի վերաբերյալ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել է.
«Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել, եթե քննչական մարմինները կգտնեն, որ իմ արարքի մեջ քրեական հանցակազմ կա»:
Նա նաև նշել է, որ այդ դեպքը չի կարելի կապել միայն այդ օրվա հետ: Դա մի քանի տարբեր իրադարձություններից բխող դեպք էր:
![]()