![]()
ԱԺ-ում լրագրողները «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանից հետաքրքրվել են, թե ինչպես է գնահատում խորհրդարանում պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպը:
Նա նշել է, որ կատարվածով պայմանավորված՝ տրամադրություն չունի:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ ծեծկռտուք սկսվեց։
«Երբ ամբիոնից սրիկա կամ նման բառեր եք օգտագործում, դա լարվածություն է առաջացնում»,- ասաց Մարուքյանն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին:
Վերջինիս խոսքը չլսվեց, սակայն նրան ի պատասխան՝ Մարուքյանն ասաց.
«Պարո՛ն Միքայելյան, հոպար չեմ ձեզ համար: Ի՞նչը կցխես»։
Մարուքյանն իջավ ամբիոնից, ծեծկռտուք սկսվեց։
Մանրամասները՝ տեսանյութում:
![]()