![]()
ԱԺ-ում այսօր կառավարության ծրագրի քննարկման ավարտից հետո ելույթները շարունակվում էին: Էդմոն Մարուքյանն իր ելույթում արձագանքեց մինչ այդ ելույթ ունեցած Բաբկեն Թունյանին․
«Ասում ենք, որ մեզ զանգում են էս հարցերով։ Գալիս եք, ամբարտավանությամբ ասում եք՝ սուտ են խոսում, ոչ մեկին չեն զանգում, բան։ Իր համարն ամբիոնից ասում է, հետո 120 զանգ է ստանում։ Ասում եք՝ «Լուսավոր Հայաստանն» է համարս տվել։ Պարո՛ն Թունյան, որ ամբիոնից սրիկա, բան եք ասում, լարվածություն եք առաջացնում, մի՛ արեք տենց բան»։
Դահլիճից արձագանքեցին Թունյանը, Սասուն Միքայելյանը, ինչին ի պատասխան՝ Մարուքյանն ասաց․
«Պարո՛ն Միքայելյան, հոպար չեմ ձեզ համար»։
Որքան էլ ԱԺ նախագահը սաստեց, պատգամավորների միջև լարվածությունը չթուլացավ, նրանք վեր կացան տեղերից։ Սկսվեց քաշքշուկ, ծեծկռտուք։
Արարատ Միրզոյանի կոչերը զուր էին․
«Վրդովված պատգամավորներին կոչ եմ անում դահլիճից դուրս գալ և հանգստանալուց հետո վերադառնալ»:
Մարուքյանը շարունակեց ելույթն ու հորդորեց իր 10 րոպեն վերադարձնել:
«Ինձ ինչքան էլ խփեք, ես խոսալու եմ։ Էն ո՞վ եկավ թաքուն մեջքից խփեց, իմ վիզը կտրողը չի ծնվել, հերիք է ստեղ շմայսություն անես, հերիք է, չի՛ լինելու էս մշակույթը ստեղ, հեղափոխություն է եղել նաև այս մշակույթի համար, գալիս մեջքից խփում ե՞ք, արա՛»,- բղավեց Մարուքյանը:
Նշենք նաև, որ ԱԺ-ում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
![]()