![]()
Բրիտանուհին, որն անօրինական ներարկումների օգնությամբ փոխել է մաշկի գույնը, համացանցի օգտատերերին այս անգամ ցնցել է իր անիրական նիհարությամբ: Սոցցանցում նրա էջերը գրավել են The Sun պարբերականի ուշադրությունը։
23-ամյա անգլուհի Հանահ Թիթենսորը հայտնի էր դարձել բրիտանական This Morning հեռուստաշոուում հայտնվելուց հետո: Աղջիկն ասել էր, որ իրեն շատ է դուր գալիս արևայրուք ստացած մաշկը, սակայն սոլյարիները նրան չէին բավարարում, քանի որ ժամանակավոր արդյունք էին տալիս:
Նա դիմել է հատուկ ներարկումների, որոնց ժամանակ մաշկի մգեցմանը նպաստող նյութ է ներարկվում: Բրիտանիայում նման ներարկումներն անօրինական են:
![]()
Այժմ «սևամորթ» աղջիկը աչքի է ընկնում անբնական նիհարությամբ: Վերջինս պատասխանելով հետևորդներից մեկի հարցին՝ նշել է, որ իրանի հաստությունը 23․58 սմ է կազմում:
Նրա հետևորդները կասկածի տակ են դնում նրա բարակ իրանի բնականությունը և աղջկան մեղադրում են «ֆոտոշոփ» կիրառելու մեջ:
![]()
![]()