«Էն «Հայոց արծիվների» շեֆի էսօրվա հայտարարությունից հետո մի անեկդոտ հիշեցի…». Մկրտիչ Իսրայելյան

Մկրտիչ Իսրայելյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Էն <Հայոց արծիվների> շեֆի էսօրվա հայտարարությունից հետո մի անեկդոտ հիշեցի: Առյուծի ծխելու կանեփը կորում է, Արքան հավաքում է բոլոր գազաններին ու հրամայում է, որ արագ գտնեն:

Գազաններն անցնում են գործի: Կենդանիներից մեկը տեսնում է արծիվը մեջքի վրա թռնելով անցնում է: Գոռալով հարցնում է՝ արծիիվ կարո՞ղ է առյուծի կորած պլանը տեսած լինես:

Արծիվն էլ վերեւից պատասխանում է՝ այ ախպեր ես անտառն եմ կորցրել, դու առյուծի պլանից ես հարցնում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարում էր տարածել, որ Փաշինյան Նիկոլին տրված ժամանակն այլևս չի երկարաձգվելու, ավելին, զգուշացնում ենք Փաշինյան Նիկոլին, որ, մայիսի 14-ից՝ Արտակարգ դրության ռեժիմը հանելուց հետո, չփորձի Հայաստանում արգելել բացօթյա հավաքները, բացօթյա միտինգները և քաղաքական այլ միջոցառումները (նույն սկզբունքով՝ սույն թվականի ապրիլի 16-ից Հայաստանում բազմահազար աշխատատեղերով աշխատող ձեռնարկություններին տրված աշխատելու թույլատվությունն իր մեջ պարունակում էր/է կոնկրետ կոռուպցիա), հակառակ դեպքում Հայ Ժողովրդի համար ակնհայտ կդառնա, որ Հայաստանում երկու անգամ հայտարարված Արտակարգ դրության ռեժիմն ուղղված էր ոչ թե COVID 19-ից բնակիչների առողջության պահպանմանն, այլ բացառապես նպատակ ուներ ևս երկու ամիս ստորաբար երկարաձգել Փաշինյան Նիկոլի անփառունակ և կործանվող իշխանությունը՝ վախենալով «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության կողմից կազմակերպվելիք բացօթյա քաղաքական հուժկու միտինգներից:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ