«Սուրճ էինք խմում». ինչ են քննարկել վարչապետն ու Էդմոն Մարուքյանը

Այսօր խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մասնակցել բյուջեի կատարողականի շուրջ քննարկումներին։

Այդ ընթացքում նա առանձին հանդիպում ունեցավ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։ Հանդիպումից հետո վարչապետը հրաժարվեց հարցերի պատասխանել։

Հարցին, թե ինչ էին քննարկում, Փաշինյանն ասաց. «Սուրճ էինք խմում»։

Այլ մանրամասներ երկրի ղեկավարը չհայտնեց։ Ավելի ուշ Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ քննարկվել է Արցախի խնդիրը։ Մանրամասները՝ տեսանյութում:

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ