Լևոն Քոչարյանը հոր առողջական վիճակի մասին տեղեկություն է հայտնել

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյքն իր էջում հայտնում է՝

«Որոշ լրատվամիջոցներ վաղվա դատական նիստին ընդառաջ գրել են, որ հայրս հնարավոր է վիրահատվի:

Ցանկանում եմ տեղեկացնել, որ վաղը վիրահատություն նախատեսված չէ և նա անպայման կմասնակցի դատական նիստին»:

Մարտի 1-ի գործով մայիսի 8-ին կայանալիք դատական նիստին ներկա կլինի նաև առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը: Վերջինիս ապրիլի 28-ին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ գտնվում է մինչև հիմա:

Հիշեցնենք, մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մարտի 13-ից առողջական վիճակի պատճառով մեկնել էր արձակուրդ: Նախորդ դատական նիստերը հետաձգվել էին ու նշանակվել մայիսի 8-ին:

Սպասվում է, որ Քոչարյանին կալանքից ազատելու համար դատարանում երաշխավորություն են ներկայացնելու ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ