![]()
Ավելի քան երկու ամիս է, ինչ Հայաստանում բժշկական պաշտպանիչ դիմակների գները չեն կարգավորվում: Չնայած մեծածախ ցածր գնին, դեղատներում դրանք վաճառվում են զգալի բարձր գնով: Ամենակարեւորը՝ բժշկական պաշտպանիչ դիմակների ոչ միայն շուկան է անվերահսկելի, այլեւ՝ որակը: Պարզվում է, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շուկայում գների կարգավորման, վերահսկման կամ գնաճի զսպման գործառույթ չունի:
Բայց չնայած ՏՄՊՊՀ դիտանցումներին, այսօր դեղատներում բժշկական մեկ դիմակը վաճառվում է 210-250 դրամով: Եւ սա այն դեպքում, երբ հայտնի չէ, թե այդ դիմակներն ինչ հումքից են պատրաստված: Ավելին ՝ որեւէ կառույց չի վերահսկում կամ ստուգում դեղատներում կամ այլ վայրերում վաճառվող դիմակների որակը: Այն, որ բժշկական դիմակների շուկան բարձիթողի վիճակում է, այդ հարցում մեկ անգամ եւս համոզվեցինք:
Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ դիմակները պետք է փոխվեն յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ, քանի որ դրանք, կուտակելով ջրի կաթիլներն ու փոշին, վտանգավոր են դառնում՝ ստեղծելով բարենպաստ միջավայր վիրուսների եւ այլ միկրոօրգանիզմների համար: Հիմա հարց՝ որտեղի՞ց քաղաքացուն այդքան գումար, որպեսզի նա կարողանա օրվա ընթացքում մի քանի հատ դիմակ գնել, եւ այդպես՝ ամեն օր: Օրինակ՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցներին վերադասը ստիպում է ՀՀ Կառավարության կողմից տրամադրված հակաճգնաժամային օգնություն 26.500 դրամ գումարը հետ վերադարձնել: Եվ սա այն դեպքում, երբ ոստիկանը ծառայություն իրականացնելիս պետք է օրվա մեջ մի քանի անգամ դիմակ փոխի:
Մանրամասները՝ տեսանյութում
![]()