Նուբար Աֆեյանի ընկերության ստեղծած՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը փորձարկման երկրորդ փուլ անցնելու հավանություն է ստացել

Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության կողմից ստեղծված՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հավանության է արժանացել ԱՄՆ Սննդի և դեղորայքի վերահսկողության վարչության (FDA) կողմից ուսումնասիրության երկրորդ փուլն անցնելու համար: Ինչպես փոխանցում է CNN-ը, այս մասին ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

Ըստ ընկերության հաղորդագրության՝ ակնկալվում է, որ փորձարկումների երկրորդ փուլը կսկվի առաջիկայում:

Խոսքը mRNA-1273 անվանումն ստացած պատվաստանյութի մասին է, որն առաջինն է ԱՄՆ-ում, որը կլինիկական փորձարկումների է ենթարկվել: Ընկերությունը տեղեկացրել է, որ ավարտին է հասցվում արձանագրության կազմումը փորձարկումների երրորդ փուլի համար, որը մեկնարկելու է վաղ ամռանը:

Հիշեցնենք, որ Մասաչուսեթս նահանգի Քեյմբրիջ քաղաքում գտնվող Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ էր ստեղծել փետրվարի վերջին և ուղարկել այն փորձարկման:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ