«Արձանը կոտրելու եմ անձամբ իմ ձեռքով…». Սոնա Աղեկյան

Կոտրելու եմ անձամբ իմ ձեռքով. «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը ՝ Գանդիի արձանի մասին

Ասուլիսում հնչած այդ և մյուս մանրամասները՝ տեսանյութում՝ վերցված Սարգիս Տեր-Եսայանի ֆեյսբուքյան էջից

Հիշեցնենք, որ Երևանի ավագանին հավանություն է տվել Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրել համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ, Հնդկաստանի ազգային առաջնորդ, փիլիսոփա Մահաթմա Գանդիի արձանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, նախաձեռնությունն ուղղված է Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Արձանը կտրամադրի հնդկական կողմը, կհոգա նաև այն Երևան տեղափոխելու, պատվանդանի կառուցման ու տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ արձանի տեղադրումը «ավելի կամրապնդի և կխորացնի Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունները»:

Ստորև ներկայացնում ենք Պատրիկ Ազատյանի դիտարկումը՝ հրատարակված ՍիվիլՆեթում՝ Առնվազն չորս պատճառ կա, որ Գանդիի արձանի տեղադրումը Երևանում այնքան էլ լավ գաղափար չէ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ