![]()
Շատ շրջաններում հարսանիքը ավարտվել է մակարների խնջույքով («հավթռուք»)։ Երեկոյան ժամերգությունից հետո տերտերը քանդել է նարոտը, բացել փականքը, դանակը հանել պատյանից և զույգին առագաստ մտնելու իրավունք տվել։
Ուրախ հարսանիքը համարվել է երջանիկ կյանքի սկիզբ։ Հարսանիքին ուղեկցող մի շարք արարողություններ շարունակվել են գրեթե մեկ տարի, մինչև առաջնեկի ծնվելը։
Ժամանակակից հայկական հարսանիքը ձերբազատվել է շատ մանրամասներից, դարձել ընտանիքի ստեղծման սովորական տոնակատարություն՝ պահպանելով, սակայն, որոշ ավանդույթներ։
![]()
Առաջացել են արդի կենսապայմաններին ու մտածողությանը համապատասխանող մի շարք նոր արարողություններ (ամուսնության պալատներում կամ ամուսնության գրանցման դահլիճներում ամուսնության հանդիսավոր ձևակերպում և այլն), վերականգնվում է պսակի արարողությունը։
«Դուխով» հարսանիք
Posted by Medianews on Sunday, May 6, 2018
![]()