![]()
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում կորոնավիրուսով հիվանդացած ու առողջացած անձը, որը բուժաշխատող է, բանաստեղծություն է նվիրել իր գործընկերներին:
Դժվարին է միշտ եղել ձեր ուղին,
Ախր ինքներդ չեք վազել հեշտին
Եվ ձեր մասնագիտական, զառիվեր ճամփին Դուք մաքառել եք ու հաղթել կրկին:
Սիրում եմ ես ձեր աննկուն ոգին Եվ ձեր հուսադրող հայացքը այդ պարզ
Կյանքի ու մահու մարտերից հետո:
Մահվան բոցերը` հիվանդից ելնող
Փորձել են ձեր նուրբ ու փխրուն սրտում Անտարբերության ժայռերը դնել:
Բայց բժշկելը էությունն է ձեր, Կոչումն է ձեր մեծ` տրված վերևից, Լույսերի Հորից,
Ու կմնաք միշտ այդպես Ուշադիր, սիրով, բարի, կարեկից:
Ես գիտեմ վստահ ու չեմ կասկածում,
Որ այս օրերն էլ կուգան ու կերթան,
Որ այս անգամ էլ, այս անտես մարտում Դուք չեք հանձնվի ու չեք երերա:
ԴՈւՔ ՉԵՔ ՀԱՆՁՆՎՒ Ու ՉԵՔ ԵՐԵՐԱ…
(COVID-19 հիվանդությամբ տառապած բժշկուհի Լիլիթ)
![]()