![]()
Ֆեյսբուքյան օգտատեր Հակոբ Ղասաբյանի կողմից հրապարակվել է Ֆրանսիայի Լիլ քաղաքի հիվանդանոցներից մեկում կայացած համերգից հատված, որտեղ բուժանձնակազմը պարում է «Ով սիրո՜ւն , սիրու՜ն» կատարման ներքո։
Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 7-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 102 նոր դեպք։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2884-ի։
Առողջացել է ևս 50 պացիենտ, ընդհանուր՝ 1185։ Փաստացի բուժում է ստանում 1648 մարդ։
Մահվան դեպքերի թիվն ավելացել է 2-ով՝ հասնելով 42-ի։ Մահվան ևս 2 դեպք գրանցվել է այլ պատճառներով՝ ընդհանուր՝ 9։
Տեսանյութը ստորև․․․
![]()