«Շնորհակալ եմ, Տեր, որ մամաս կա». Ավետ Բարսեղյանի հուզիչ շնորհավորանքն իր մայրիկի տարեդարձին

Հաղորդավար, բանաստեղծ Ավետ Բարսեղյանն Ինստագրամի իր էջում շնորհավորել է մայրիկի տարեդարձն ու հուզիչ գրառում արել.

«Ես մորս գործած հավատն եմ ու կարկատած հույսն եմ նրա։ Ես կավ եմ՝ թրծված մորս հոգու վառարանում, պատված նրա թանկ արցունքների էմալով։
Ես մորս պատրաստած ճաշն եմ՝ դժվարությամբ հայթհայթված մթերքներից։ Կեղտոտ ձեռքերով՝ անաղ ու հաց, ինձ ոչ ուտել կլինի, ոչ ջարդել հեշտությամբ։

Գործվածքս հատ չի գնում, կարկատածն այնքան ամուր է, որ չի մաշվի, էմալս էլ ճաքում է, բայց չի թափվում…

Ես մորս սերն եմ ու աղոթքը։ Ու ապրելու եմ կյանքս այնպես, որ հասնեմ ոչ թե տերերի, այլ Տիրոջ ականջներին։

Ու քանի կամ, շնչում եմ քանի, ասելու եմ.

Օրհնվի ծնունդդ, մամ ջան։ Շնորհակալ եմ, Տեր, որ մամաս կա։ Տիեզերք, կեցցե՛ս, որ տեղավորվում ես մայրիկիս սրտի մեջ…

Ազգանուշս, ծնունդդ շնորհավոր»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ