ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը աշխատանքից ազատվե՞լ է. ԱԱԾ-ն պարզաբանել է

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը պաշտոնանկ չի արվել:

Այս մասին Factor.am-ին փոխանցեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Կառույցից նաև ասացին, որ որևէ աշխատակից ազատման դիմում չի գրել:

Հիշեցնենք, որ ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելուց հետո մամուլը գրեց, որ կառույցում բունտ է հասունացել: Շատերը չեն ցանկանում նրա հետ աշխատել և դիմումներ են գրել: Նաև շրջանառվեց տեղեկություն, որ Էդուարդ Մարտիրոսյանի համար Քյարամյանի նշանակումն անականկալ է եղել:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ