Ռուսաստանում 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 11.000-ը

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 177 հազարը:

Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրվա ընթացքում աճել է 11231-ով և այժմ կազմում է 177160 մարդ: Ներկայումս բուժվել է 23803 մարդ, մահացել է 1625-ը, հինգշաբթի լրագրողներին հայտնել են կորոնավիրուսների տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Այդ մասին տեղեկացնում է ТАСС-ը:

Տվյալների համաձայն՝ օրական աճը կազմել է 6,8%, ինչպես մեկ օր առաջ: Նշվում է, որ 5471 նոր հիվանդների մոտ (48,7%) ախտանշաններ չեն եղել:

Այսպիսով, Ռուսաստանը կորոնավիրուսով վարակվածների թվով շարունակում է աշխարհում գտնվել հինգերորդ տեղում: Վարակման ավելի շատ դեպքեր են հայտնաբերվել միայն ԱՄՆ-ում (1 228 603), Իսպանիայում (220 325), Իտալիայում (214 457) և Մեծ Բրիտանիայում (202 359):

Մոսկվայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի նոր 6 703 դեպք, ՌԴ մայրաքաղաքում ընդհանուր առմամբ վարակված է 92 676 մարդ: Մայրաքաղաքում վարակվածների թվի ամենօրյա աճը կազմել է 7,8%: Նաև հաստատվել են նոր դեպքեր 83 շրջաններում՝ 842 դեպք՝ Մոսկվայի մարզում, 312-ը՝ Նիժնի Նովգորոդում, 306-ը՝ Սանկտ Պետերբուրգում, 105 դեպք՝ Դաղստանում և Թաթարստանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ