![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․
«Ծառայողական քննություն է իրականացվելու՝ գումարները սխալ հասցեատերերին հասցնելու համար»։
Կառավարության հակաճգնաժամային ծրագրերից 9-րդով գումարներ են ստացել նաև զինծառայողներ, ոստիկաններ, ԱԻՆ և այլ ծառայողներ։
Բայց հիմա նրանցից պահանջում են վերադարձնել այդ գումարները։ Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ պատգամավոր Կարեն Սիմոնյանը և կառավարությանը հարցրեց՝ ինչ է լինելու։
«Այդ գումարները պետք է վերադարձվեն, որովհետև այդ գումարները նախատեսված էին բոլորովին ուրիշ կատեգորիայի մարդկանց համար։ Եվ այն, որ ծառայության որոշ տեսակներ կան, որ գաղտնի են, և դրանք չեն արձանագրված ընդհանուր բազաներում, դա, ցավոք սրտի, սողանցք է դարձել»,- պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ծառայողական քննություն է իրականացվելու՝ գումարները սխալ հասցեատերերին հասցնելու համար
Ծառայողական քննություն է իրականացվելու՝ գումարները սխալ հասցեատերերին հասցնելու համար։
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Thursday, May 7, 2020
![]()