Ովքեր են կանգնած Արթուր Ալեքսանյանի ֆեյք էջի և գրառման հետևում

«Երեկ վերջնականապես հայտնի դարձավ, որ օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանի անունից Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է կատարել այս պահի դրությամբ անհայտ անձը։ «Հարգելի՛ հայրենակիցներ, երեկվանից լրատվամիջոցները չեն դադարում շահարկումները՝ կապված ֆեյսբուքյան էջում կատարված գրառման հետ։ Մեկ անգամ ևս փաստում եմ, որ երեկ իմ անունով գործող ֆեյսբուքյան էջում կատարված գրառման հեղինակը ես չեմ։

Այդ էջի մասին տեղյակ եմ եղել, բայց քանի որ այն միշտ գրառումներ է կատարել, հղում տալով Ինստագրամ սոցիալական կայքի իմ պաշտոնական էջին, որևէ խնդիր չեմ տեսել։ Այս պահին ֆեյսբուքյան այդ էջը արգելափակված է, սակայն և՛ Ֆեյսբուքում, և՛ Ինստագրամում գործում են իմ անունով այլ էջեր, որոնց հետ ևս ես առնչություն չունեմ։ Ուստի թյուրիմացություններից խուսափելու և ապատեղեկատվություն չտարածելու համար՝ հետևե՛ք միայն Ինստագրամի իմ պաշտոնական էջին»,- երեկ հայտարարել էր Ալեքսանյանը։

Վերջինիս անունից՝ Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին աջակցության մասին գրառումը մեծ աղմուկ էր բարձրացրել հասարակության շրջանում։

Իսկ թե ովքեր են կանգնած պետության դեմ մղվող հիբրիդային պատերազմ կոչվածի հետևում՝ գիտեն բոլորը։ Բերենք թերևս ամենաթարմ օրինակներից մեկը։ Այս տարվա հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։

Հրապարակայնորեն՝ ազգային, ռասայական և կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված նման բովանդակությամբ կեղծ լուրերի տարածումը, շահարկումը տեղեկատվական-քարոզչական դաշտում Էական վնաս էր հասցրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին։ Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով ։ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը ձերբակալվել էր»։

Մանրամասները՝ այստեղ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ