![]()
Խորհրդարանում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ վերջինիս աշխատասենյակում:
Մոտ քառասուն րոպե տևած հանդիպումից հետո Փաշինյանը հեռացել է լրագրողների հարցերին չպատասխանելով՝ ընդամենը ասել է, որ սուրճ են խմել: Հանդիպումից մանրամասներ է հայտնել Մարուքյանը:
Նա ասել է, որ զրույցի թեման Արցախի հիմնախնդրի հետ կապված մտահոգություններն ու շահարկումներն են եղել: Այլ մանրամասներ չի հայտնել: Պատգամավորը նաև ասել է, որ այդպիսի հանդիպում երեկ էլ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ է ունեցել:
Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում
![]()