«Ֆանտաստիկ նորություն…». վարչապետ Փաշինյանը կիսվել է տեսանյութով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր տեսանյութով և կատարել է հետևյալ գրառումը.

«Ընձառյուծը Ենոքավանում։ Ֆանտաստիկ նորություն։)»:

50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ

Տավուշի մարզի Ենոքավան գյուղի տարածքում տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել։
Ավելի վաղ՝ 2019 թվականի նոյեմբերի 19-ին, լուրեր էին տարածվել, որ Ենոքավանի բնակիչներից մեկի վրա ընձառյուծ է հարձակվել:

Հետագայում հարձակումից տուժած գյուղացու հագուստից որպես նմուշ վերցված կենդանու մազերի լաբորատոր հետազոտությունը, որը կատարվել էր Գերմանիայում, 99% ճշտությամբ հերքել էր ընձառյուծի հարձակման փաստը: Դաշտային հետազոտությունների արդյունքում նույնպես ընձառյուծի գոյության փաստ չէր հայտնաբերվել։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ։ Կենդանուն վերջին անգամ տարածքում տեսել էին 1970-ական թվականներին։ Տավուշը դարձավ թվով չորրորդ մարզը Հայաստանում, որտեղ ընձառյուծ է բնակվում։

Ընձառյուծը՝ Տավուշում

🐆50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ❗️🗺Տավուշի մարզի Ենոքավան գյուղի տարածքում տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել։Ավելի վաղ՝ 2019 թվականի նոյեմբերի 19-ին, լուրեր էին տարածվել, որ Ենոքավանի բնակիչներից մեկի վրա ընձառյուծ է հարձակվել: Հետագայում հարձակումից տուժած գյուղացու հագուստից որպես նմուշ վերցված կենդանու մազերի լաբորատոր հետազոտությունը, որը կատարվել էր Գերմանիայում, 99% ճշտությամբ հերքել էր ընձառյուծի հարձակման փաստը: Դաշտային հետազոտությունների արդյունքում նույնպես ընձառյուծի գոյության փաստ չէր հայտնաբերվել։📌Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ։ Կենդանուն վերջին անգամ տարածքում տեսել էին 1970-ական թվականներին։ Տավուշը դարձավ թվով չորրորդ մարզը Հայաստանում, որտեղ ընձառյուծ է բնակվում։📸Լուսանկարներն ու տեսանյութը՝ WWF Armenia-ի։

Posted by ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia on Thursday, May 7, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ