![]()
Իտալացի գիտնականները հայտարարել են, որ ստեղծել են աշխարհում «առաջին պատվաստանյութը», որն ունակ է չեզոքացնել կորոնավիրուսը։ Այդ մասին հաղորդում է Daily Mail-ը։
Գիտնականները պատվաստել են այն մկներին և նրանցից հակամարմիններ վերցրել՝ արյան պլազմայի սպիտակուցները, որոնք արտադրվում են վիրուսին ի պատասխան։ Պարզվել է, որ հակամարմիններն ունակ են չեզոքացնել կորոնավիրուսը մարդկային բջիջներում։
Պատվաստանյութը մշակողները պատրաստ են այն մարդկանց վրա թեստավորել աշնանը։
«Որքանով մեզ հայտնի է, մենք առաջինն ենք աշխարհում ցուցադրել կորոնավիրուսի չեզոքացումը պատվաստանյութով»,- ասված է գիտնականների հաղորդագրության մեջ։ Ներկայումս փորձարկված պատվաստանյութը համարվում է Իտալիայում ստեղծված բոլոր պատվաստանյութերից ամենահեռանկարայինը։
![]()