Արտակարգ իրավիճակ Երևանում. Անձրևից հետո մեծ թվով ավտոմեքենաներ մնացել են անձրևաջրերի մեջ

Արդեն 2 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղացած հորդառատ անձրևի պատճառով անանցանելի է դարձել ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչության տրանսպորտային բաժնի վարչական տարածքը։

Մեծ թվով ավտոմեքենաներ մասամբ մնացել են ջրի տակ, ու հիմա վարորդները չեն կարողանում ավտոմեքենաները դուրս բերել։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը և «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչները։ Վերջիններս նույնպես չեն կարողանում գործողություններ կատարել, քանի որ ջրի բարձրությունը անցնում է 1 մետրից։

Բոլոր ավտոմեքենաները պատկանում են ՀՀ կառավարությանը և նախագահի ապարատի աշխատակիցներին, իսկ անձրևաջրերի կուտակման պատճառն այն է, որ ջրահեռացման խողովակները խցանված են։

Henc hima Erevanum😱😱😱

Posted by Lavna Che on Wednesday, May 6, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ