«Արցախը Փաշինյանի գրպանում պահած լուցկու տուփ չէ, որ մի օր կարողանա գցել Ալիևի գրպանը, հող հանձնողն էլ, հող պահողն էլ ժողովուրդն է…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում վարչապետ Փաշինյանի՝ այսօրվա ԱԺ-ի ելույթից կիսվել է նոր տեսանյութով և կատարել է հետևալ գրառումը.

Արցախի հիմնախնդրի ու բանակցային գործընթացների մասին բազմիցս ասել եմ, Արցախը Փաշինյանի գրպանում պահած ասեղ չէ, ոչ էլ լուցկու տուփ, որ մի օր տանի գցի Ալիևի գրպանն ու այլևս Արցախ չունենանք:

Թե Արցախի Հանրապետության տարածքները և թե անվտանգության գոտիները ազատագրել ու կյանքի գնով պահել է հայ ժողովուրդը:

Հող հանձնողն էլ, հող պահող ու պաշտպանողն էլ ժողովուրդն է: Մի տրվեք էն սադրանքներին ու լալահառաչ տեքստերին, թե իբր ներկայիս կառավարությունը բանակցում է հողեր հանձնելու համար:

Միայն պատկերացեք ինչ կլինի այն անձանց հետ, ովքեր առանց ժողովրդի գիտության կփորձեն գնալ ազգադավ քայլերի, չնայած որ նույնիսկ այդ դեպքում, վերջիններիս էլի չի հաջողվի հասնել իրենց նպատակին, քանզի հող պահողն էլ, հող հանձնողն էլ ժողովուրդն է:

Իսկ մերժվածներն ու վերջիններիս սատարող կլանները, թող էդ մաշված սկավառակը փոխեն, իրենց ասելով չէ, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։

Արցախը ազատագրել ու սեփական կյանքի գնով պահել է հայ ժողովուրդը, ու հարկ եղած դեպքում էլի կպահի։

Իսկ եթե ոմանց համար Արցախի հողը ռազմավարական ու մարտավարական նշանակություն չունի, ապա մեզ համար ոչ միայն ռազմավարական ու մարտավարական նշանակություն ունի, այլ նաև ՀԱՅՐԵՆԻՔ է…

Արցախի հիմնախնդրի ու բանակցային գործընթացների մասին բազմիցս ասել եմ, Արցախը Փաշինյանի գրպանում պահած ասեղ չէ, ոչ էլ լուցկու տուփ, որ մի օր տանի գցի Ալիևի գրպանն ու այլևս Արցախ չունենանք:Թե Արցախի Հանրապետության տարածքները և թե անվտանգության գոտիները ազատագրել ու կյանքի գնով պահել է հայ ժողովուրդը: Հող հանձնողն էլ, հող պահող ու պաշտպանողն էլ ժողովուրդն է: Մի տրվեք էն սադրանքներին ու լալահառաչ տեքստերին, թե իբր ներկայիս կառավարությունը բանակցում է հողեր հանձնելու համար:Միայն պատկերացեք ինչ կլինի այն անձանց հետ, ովքեր առանց ժողովրդի գիտության կփորձեն գնալ ազգադավ քայլերի, չնայած որ նույնիսկ այդ դեպքում, վերջիններիս էլի չի հաջողվի հասնել իրենց նպատակին, քանզի հող պահողն էլ, հող հանձնողն էլ ժողովուրդն է:Իսկ մերժվածներն ու վերջիններիս սատարող կլանները, թող էդ մաշված սկավառակը փոխեն, իրենց ասելով չէ, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։Արցախը ազատագրել ու սեփական կյանքի գնով պահել է հայ ժողովուրդը, ու հարկ եղած դեպքում էլի կպահի։Իսկ եթե ոմանց համար Արցախի հողը ռազմավարական ու մարտավարական նշանակություն չունի, ապա մեզ համար ոչ միայն ռազմավարական ու մարտավարական նշանակություն ունի, այլ նաև ՀԱՅՐԵՆԻՔ է…

Posted by Taron Chakhoyan / Տարոն Չախոյան on Wednesday, May 6, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ