![]()
Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ: Ողբերգական դեպքին սոցցանցի իր էջում անդրադարձել է քահանա Տեր Մաղաքիա Օհանյանը:
Երեկ Հայաստանում տեղի ունեցած ողբերգությունը ցնցեց բոլորիս և անձամբ ինձ։ Շատ լավ ճանաչում եմ երեխաների հորն ու մորը և նրանց ընտանիքներին ։ Գազանության և չարության գագաթն է կատարվածը։ Երեխաների հայր կոչվածը եսասեր և ինքնահավանի մեկն էր։
Միայն լսեիք, թե ինչպեսի հիացմունքով էր սկեսուր մայրիկը խոսում իր հարսի ՝ Սիմայի մասին, շատ ընտանիքներ այսօր կերազեին , այդպիսի հարս ունենալ։ Նա ինձ բազմաթիվ անգամ է շնորհակալություն հայտնել, որ իր տղային ՝ Կարենին նման աղջիկ եմ տվել։ Մահացած երեխաների մայրը՝ Սիման իմ երիտասարդաց միության առաջին ատենապետուհի է եղել և երկար տարիներ աշխատել է եկեղեցում։ Կենսուրախ ու գեղեցիկ հայուհի, հիանալի աղջիկ և քույր, խոնարհ և հրաշալի կին, սիրող ու հոգատար մայր։
Մեկ տարի է, ինչ բաժանված էին, սակայն Սիման թույլ էր տալիս, որ երեխաները շփվեն իրենց հոր հետ և նույնիսկ, հոգու խորքում մտածում էր, որ մի գուցե ՞ մի օր միանան։
Իսկ Կարենն իր բոլոր անհաջողությունների և <<համաշխարհային ծրագերը>> չիագործվելու մեջ մեղադրում էր կնոջը, որի պատճառով էլ նրանից բաժանվեց, ինչպես նաև մեղադրում էր իր հարազատներին, արդ թվում հանգուցյալ հորը և իր շրջապատի մարդկանց։ Իսկ ինձ, այդ շրջապատի մարդկանցից հանել էր մի 4 – ամիս առաջ, մեր վերջին խոսակցությունից հետ։
Նա ինձ ասում էր, որ երեխաններին չի թողնելու Սիմային և անպայման մռմռացնելու է նրա։ Ես էլ ասաց, որ դու որպես հայր կարող ես երեխաներիդ դաստիարակել և հոգ տանել նրանց և նախկին կինդ էլ դեմ չէ։ Մի խոսքով, ինձ համար մեծ ցավ է սա. հազա՜ր ափսոս։
Սիրելինե՛ր, վաղը երեխաների թաղումն է։ Աղոթեցե’ք խնդրում եմ նրանց հոգիների, ինչպես նաև՝ Սիմայի համար։
Հիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի։ Ամեն։
Նյութի աղբյուրը
![]()