«Ադրբեջանի նախագահի հետ զրույցներից զգում եմ, որ ․..». վարչապետ Փաշինյան

Եթե Ադրբեջանը տրամադրված չէ արցախյան հարցի լուծմանը, ապա այդ հարցը չի լուծվի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով բանակցությունների մասին ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի դիտարկմանը, ըստ որի՝ Ադրբեջանը չի ուզում լուծում։

Փաշինյանը կրկնեց, որ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Եվ եթե լուծումը հեշտ լիներ, ապա այն արդեն լուծված կլիներ։

«Ես, օրինակ, Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում եմ, որ ինքը տրամադրված է և ուզում է հարցի լուծում։ Մենք էլ ենք կառուցողական տրամադրված, իրենք էլ»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ