![]()
Կառավարության հակաճգնաժամային ծրագրերից 9-րդով գումարներ են ստացել նաև զինծառայողներ, ոստիկաններ, ԱԻՆ և այլ ծառայողներ։
Բայց հիմա նրանցից պահանջում են վերադարձնել այդ գումարները։ Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ պատգամավոր Կարեն Սիմոնյանը և կառավարությանը հարցրեց՝ ինչ է լինելու։
«Այդ գումարները պետք է վերադարձվեն, որովհետև այդ գումարները նախատեսված էին բոլորովին ուրիշ կատեգորիայի մարդկանց համար։ Եվ այն, որ ծառայության որոշ տեսակներ կան, որ գաղտնի են, և դրանք չեն արձանագրված ընդհանուր բազաներում, դա, ցավոք սրտի, սողանցք է դարձել»,- պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա բացատրեց, որ ծառայողների աշխատավարձերը բարձրացվել են ու նրանք առաջնահերթությամբ են ստանում իրենց աշխատավարձերը։ Հետևաբար ոչ մի պատճառ չկա, որ անապահով խավի համար նախատեսված գումարները ուղղվեն այդ մարդկանց։
Կառավարության ծրագրի կատարման տարեկան զեկույցի քննարկման շրջանակում պատասխանում եմ պատգամավորների հարցերին. մաս 3:
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Wednesday, May 6, 2020
![]()