![]()
Ղազախստանում Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Տեղեկացնում ենք, որ ս.թ. մայիսի 6-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքի միջազգային օդանավակայանից դեպի Երևան ուղղություն վերցրեց Авиакомпания «SCAT» ավիաընկերության օդանավը:
Ալմաթի-Թբիլիսի-Երևան չարթերային չվերթով Երևան է վերադառնում 35 ՀՀ քաղաքացի, նրանց թվում՝ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկից տարահանված 4 ՀՀ քաղաքացի:
Հիշեցնում ենք, որ պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները ենթակա են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի, այն է՝ վերջիններս «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր:
Ղազախստանում ՀՀ դեսպանությունը խորին շնորհակալություն է հայտնում Ղազախստանի և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարություններին, Ղազախստանի և Ղրղզստանի հայկական համայնքային կառույցներին, ինչպես նաև անհատ բարերարներին, որոնք աջակցություն ցուցաբերեցին ՀՀ քաղաքացիների տարահանման գործում»:
![]()
![]()
![]()
![]()