![]()
Քենիայի բնակչուհի Պենինա Բահաթին, ով քառասունհինգ տարեկան է, գործազուրկ եւ ութ երեխաների մայր, երեխաներին սովից փրկելու համար ծայրահեղ միջոցների է դիմել։ Մասնավորապես, ըստ TUKO պարբերականի փոխանցման, երեխաներին օրվա սնունդ հասցնել չկարողացող կինը որոշել է խորամանկել եւ քարեր է եփել կաթսայի մեջ, փորձելով համոզել երեխաներին, որ գիշերը քնեն ու չլացեն քաղցից, մինչեւ ճաշը եփվի։
Երկու անգամ կինը կարողացել է այդ կերպ խաբել երեխաներին, սակայն նրանցից մեկը բացահայտել է խորամանկությունը։
Նշենք, որ կինը ամուսնուն, ընտանիքի միակ կերակրողին կորցրել է անցյալ տարի։ Պատմությունը լայն արձագանքի է արժանացել հատկապես լրագրողական շրջանակներում, որոնց հետ էլ կինը անկեղծացել է եւ պատմել իր ընտանիքի ոչ այնքան ուրախ պատմությունը։
![]()