«Փեսու անկեղծությունը հիշեցրեց հայտնի անեկդոտը…». Արիս Վաղարշակյան

Արիս Վաղարշակյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Միշիկը ասումա՝ անկեղծ, որ դուք իմ տեղը լինեիք, հետ կգայի՞ք: Փեսու անկեղծությունը հիշեցրեց հայտնի անեկդոտը: Ամուսնական առաջին գիշերը հարսը բարձրանում է պահարանի գլխին ու ոչ մի կերպ չի իջնում;

Բոլորը համոզում հորդորում են, ինքը ոչ մի կերպ տեղի չի տալիս; Հերթը հասնումա տերտերի համոզելուն:

Թե բա՝ որդյակս իջի, ամոթա: Հարսն էլ, թե բա՝ Տեր հայր, որ իմ տեղը լինեիր ու իմանայիր իջնելուց հետո քո հետ ինչ են անելու՝ կիջնեի՞ր):

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանն ասաց, որ մերժել է Նիկոլ Փաշինյանի առաջարկը, որովհետեւ Փաշինյանին եւ նրա Կառավարությանը համարում է ժողովրդի դավաճաններ եւ պետության թշնամիներ. «Իմ հայրենասիրությունն ու անցած ուղին, դաստիրարակությունն ինձ թույլ չտվեցին նույնիսկ մտածել, որ կարելի է պայմանավորվել մարդկանց հետ, որոնց շարքերում կան պետական դավաճաններ եւ գործակալներ. կգա ժամանակ, եւ դրա մասին կխոսենք»։

Եվ վերջին հարցը՝ արդյոք Միքայել Մինասյանը վախենո՞ւմ է, նա պատասխանեց.

«Ես չեմ վախենում, որովհետեւ կյանքումս չեմ արել բան, որի համար պետք է վախենամ կամ ամաչեմ։ Վստահ եմ ձեզ ասում, որ մարդիկ, որոնք մեր պետությունը եւ մեր ժողովրդին հասցրել են այս վիճակին՝ պետք է վախենան, որովհետեւ այդ մարդիկ դավաճանել են ժողովրդի սերը, հարգանքը եւ վստահությունը։ Այդ մարդիկ դավաճանել են Հայաստանի Հանրապետությանը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ