![]()
Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում հայ հայտնիները շատ ակտիվ մասնակցություն են ունենում, իրենց նոր երաժշտական ստեղծագործություններով, որոնք նվիրված են տանը մնալուն, բժիշկների անձնուրաց աշխատանքին և այլն։
Երաժիշտները մեկ տեսահոլովակի շուրջ են համախմբել հայ հայտնիներից շատերին և ներկայացնելու են «Լավ օրերը ետ կգան» երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է։
Երգի երաժշտությունը հեղինակել են Կարենն ու Սևակը, բառերը գրել է Ավետ Բարսեղյանը, ով հանդես է գալիս նաև տեսահոլովակում։ Երգը կատարում են Արամեն, Արամ MP3-ն, «Ռեինկարնացիա»-ից Ռոլանդը, Գարիկ Պապոյանը, Սոնա Ռուբենյանը, Նունե Եսայանը, Էրիկ Կարապետյանը, Սարո Թովմասյանը, Հռիփսիմե Հակոբյանը և «Մի Փրոջեքթ»-ը։
![]()