![]()
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն այլևս չի ներկայանալու «Միքս շոու» նախագծի շրջանակում, որը տարածում գտավ համացանցային հարթակներում: Անահիտն Ինստագրամի իր էջով հաճախ հրապարակումներ էր անում այս նախագծից: Անահիտը նշեց, որ խնդիրներ եղել են, բայց չմանրամասնեց, թե ինչ խնդիրների մասին է խոսքը:
«Ուզում եմ հայտնել, որ ինձ այլևս չեք տեսնի նախագծում, ինձ հետ չեք տեսնի նաև իմ էջերը, որովհետև մենք հաղորդման համահեղինակներ էինք, երկու էջի՝ «Հարսանիքի» և «Ռիսկ ու ճշմարտություն» էջերի հեղինակը ես եմ եղել:
Ընդ որում՝ եթե «Ռիսկ ու ճշմարտությունն» այնպիսի էջ էր, որը հիմա շատ մեծ տարածում գտավ ու Ինստագրամում շատերը ռիսկային քայլերի են դիմում, ապա «Հարսանիք» էջը ես. անկասկած, շարունակելու եմ արդեն իմ հեղինակային ձևաչափով: Վստահ եմ՝ ընկերներս ինձ հետ կլինեն, արդեն իսկ շատ համաձայնություններ կան»,- ասաց Անահիտը:
Դերասանուհին շնորհակալություն հայտնեց բոլոր այն գործընկերներին, որոնք անշախահախնդիր, առանց վայրկյան մտածելու համաձայնել են մասնակցել նախագծին, իր հետ անակնկալ մատուցել մարդկանց:
Մանրամասները՝ այստեղ ։
![]()