«Միշիկը Սերժի ժամանակ չի խոսացել, Սերժի հետ իշխանություն է կիսել, դրա հետ միաժամանակ կիսելով այդ տարիներին Հայաստանում դրսևորված բոլոր արատավոր երևույթները, այդ թվում նաև ՄԵԾ ԹԱԼԱՆԸ…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Խոհանոցից եթեր մտած իտալական ռոմանԾիկը լուրջ դեմքով մեկնաբանում է ձեռքին կապած թելը:

Մենք հայրենիք չունենք ծաղրի առարկա սարքելու, իսկ լոփո-լոփո խոսացողները թող բարի լինեն պադվալներից դուրս գան,գան Հայաստան ու դատարանի առաջ փորձեն արդարանալ…

Դրան ասեք, որ ամեն խոսքից հետո Աստծո կամ սրբերից մեկի անունը հնչեցնելով էլ ավելի բարեսիրտ ու Աստվածավախ չեն դառնում։

Ժամանակին Սերժի դեսպան աշխատած մեծն փեսան թող լոլո չկարդա, թե իբր Սերժի ժամանակ էլ է խոսացել… չի խոսացել, Սերժի հետ իշխանություն է կիսել, դրա հետ միաժամանակ կիսելով այդ տարիներին Հայաստանում դրսևորված բոլոր արատավոր երևույթները, այդ թվում նաև ՄԵԾ ԹԱԼԱՆԸ

Ինչ վերաբերվում է վարչապետի հերքել-չհերքելուն, ի՞նչ եք կարծում, օրական ամեն մեկի ասածին արձագանքելով ուր կհասնի…

Չնայած որ միամիտներ կգտնվեն, ովքեր կհավատան գառան դեմքով էս գայլի խոսքերին, անկեղծ ասեմ, որ թե ժեստերի և թե խոսքի վրա լուրջ աշխատանք էր տարվել, փեսայի ամեն մի խոսքի ու ժեստի վրա մի ամբողջ թիմ էր աշխատել… Չնայած որ էլի զուր… Վատիկանի պալատների փոխարեն մենք էս երկրում ենք ապրել, ու լավ գիտենք, թե ով ով է…

Մի քանի անգամ ասել եմ, ապրում ենք փոքր երկրում, որտեղ փառք Աստծո, գրեթե բոլորը բոլորին ճանաչում են…

Իսկ միշիկներին նոր չենք ճանաչելու…

Խոհանոցից եթեր մտած իտալական ռոմանԾիկը լուրջ դեմքով մեկնաբանում է ձեռքին կապած թելը:Մենք հայրենիք չունենք ծաղրի…

Posted by Taron Chakhoyan / Տարոն Չախոյան on Tuesday, May 5, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ