![]()
Գարեգին Միսկարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Էսօր գնացի վարսավիրանոց։ Ճիշտ ա, վերջում ես քավոր կանգնեցի իմ մազերին, բայց դա չի էականը։ Վարսավիրս (կարող է հիմա կարդում էլ է), շատ հետաքրքիր զրուցակից է, ինչպես վարսավիրներից շատերը։ Ու ի՞նչ պատմեց ինձ վարսավիրը.
-Էս մեր կողքի շենքերից մեկում մի քոչարյանական կա։ Կռված տղա է։ Վերջերս է դառել քոչարյանական, ասում է՝ քոչարյանը մարտական ընկերս է։ Ես էլ ասում եմ՝ այ հոգնած, քոչարյանը ե՞րբ է կռվել, որ քեզ էլ մարտական ընկեր լինի… Էդպես կատակ ունենք իրար հետ Գարեգին ջան… Բայց, հետաքրքիրն էն ա, որ պարզվեց իրոք ընկերն ա։ Մի քանի ամսվա մեջ էս տղեն սեփական տուն առավ, ռեմոնտ արեց, մի հատ ընտիր ջիպ առավ, սկսել ա շուտ-շուտ Մոսկվա գնալ-գալ։ Գործերը բեսամթ լավ են։ Հաստատ, որ Քոչարյանի ընկերը չլիներ, դրան էդքան փող ինչի՞ պիտի տային։ Մի քանի անգամ դատերին գնալով ու ցույցերին մասնակցելով էդքան փող չէր աշխատի։
Հիմի, էլ կինը մի գոռոզացել, մի քիթը ցից ա ման գալիս… Ասում ա, բան չմնաց, էսա Նիկոլին տշենք՝ տես ոնց են սաղ հեղափոխականները մկան ծակերը մտնում։ Քեզ բան չեն անի չէ՞…
-Երևի չէ…
-Հա, զգուշ եղեք, խառը ժամանակներ են…
Սալվադոր Դալի
Քոչվորների վերադարձը
յուղաներկ
Էսօր գնացի վարսավիրանոց։ Ճիշտ ա, վերջում ես քավոր կանգնեցի իմ մազերին, բայց դա չի էականը։ Վարսավիրս (կարող է հիմա…
Posted by Գարեգին Միսկարյան on Tuesday, May 5, 2020
![]()