![]()
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.
«Այս կորոնավիրուսը ստեղծել է ԿԳՄՍ նախարարությունը՝ Վերջին զանգը չեղարկելու համար:
Դավադիր.ամ:
Հ.Գ. Երբ վիրուսը հաղթահարեցինք, միասին նշելու ենք Վերջին զանգը, չտխրե՛ք»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն ուսուցիչների համար գործարկել է էլեկտրոնային մատյանի հեռախոսային հավելվածը, ինչն ավելի կհեշտացնի նրանց աշխատանքը։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Շուրջօրյա հասանելի հավելվածի միջոցով ուսուցիչները կարող են նշումներ անել աշակերտների հաճախումների մասին, լրացնել դասացուցակով նախատեսված օրվա թեման և աշակերտներին տրված հանձնարարությունները, գնահատել աշակերտներին և դրանք անցկացնել մատյան։
Հավելվածը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով։
![]()