![]()
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, հրաժարական է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Ըստ ընթացակարգի՝ հրաժարականը պետք է ընդունի վարչապետը:
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել է, որ այս պահին որևէ տեղեկություն չունի, առաջիկա ժամերին տեղեկություն ունենալուն պես՝ կհաղորդի:
Նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը հայտնել է, որ որևէ մեկնաբանություն տալու համար տեղեկատվություն չունի, լինելու դեպքում կհաղորդի:
Ինքը՝ նախարար Գրիգորյանը, հեռախոսազանգերին չի պատասխանում:
Ըստ ընթացակարգի՝ հրաժարականը պետք է ընդունի վարչապետը: Էրիկ Գրիգորյանը շրջակա միջավայրի նախարար է նշանակվել անցած տարվա հունիսի 1-ին:
![]()