9–րդ հարկից իրեն ու երեխաներին ցած նետած տղամարդը աշխատել է Երևանի պատմության թանգարանում

Այսօր՝ մայիսի 5-ին, Մալաթիա-Սեբաստի վարչական շրջանի Բ2 թաղամասի շենքերից մեկի 9-րդ հարկից 2 երեխաների հետ ցած նետված տղամարդն անցյալ տարի՝ ապրիլիից հուլիս ամիսներին փորձաշրջան է անցել Երեւան քաղաքի պատմության թանգարանում:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նույն թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը:

«Փորձաշրջանը լրանալուց հետո պայմանագիրը լուծարվել է: Լավ տպավորություն թողեց, երբ եկավ մեզ մոտ աշխատելու. փորձում էր ինչ-որ նոր ծրագրեր իրականացնել թանգարանի աշխատանքի հետ կապված, բայց ինչ ներկայացնում էր, կիսատ էր, ավարտին չէր հասցնում, այնպիսի առաջարկներ էր անում, որ մենք դրանք վաղուց իրագործել էինք: Մարկետինգի գծով պատասխանաtու էր, իրենից նոր բան էր ակնկալվում, որը չեղավ, եւ դա հիմք ընդունվեց, որպեսզի պայմանագիրը չշարունակվի»,- ասաց տնօրենը:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի 92 եւ 91 շենքերի արանքում դիեր կան:

Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի եւ 5-ամյա աղջնակի դիերը: Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ ամուսինը 1 օր առաջ զանգահարել է ամուսնալուծված կնոջը՝ ասելով, թե երեխաներին կարոտել եմ, խնդրել է կնոջը՝ երեխաների հետ գա իր տուն, ու արդեն, երբ օրը ուշ է եղել, նա կնոջն ասել է, թե՝ էս ժամին չեք կարող գնալ, մնացեք, առավոտյան կգնաք, ու առավոտյան տեղի է ունեցել ողբերգությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ