«Ունենք առանձնացված մոտ 1550 մահճակալ, իսկ ամբողջ երկրի մահճակալային ֆոնդը մոտ 12.000 է․..». նախարար Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է հիվանդության տարածման մի սցենար, որը պետք է մեր ջանքերով ոչ մի դեպքում տեղի չունենա։ Նախարարը հիշեցրել է, որ երկրի մահճակալային ֆոնդը մոտ 12.000 է։

«Երեկ խոսեցի կորոնավիրուսային հիվանդության տարածման մի սցենարի մասին, որը բարեբախտաբար դեռ տեղի չի ունեցել։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն երբեք տեղի չունենա։

Նկարում այդ սցենարի հաշվարկներն են։

Դեպքերի ընդհանուր թիվ՝ 524.032, որից ծանր՝ 26.202։

Պահանջվող մահճակալների թիվ պիկի ժամանակ՝ 12.445։

Հիշեցնեմ, որ մենք այս պահին ունենք առանձնացված մոտ 1550 մահճակալ, իսկ ամբողջ երկրի մահճակալային ֆոնդը մոտ 12.000 է»,- գրել է ՀՀ առողջապահության նախարարը:

Երեկ խոսեցի կորոնավիրուսային հիվանդության տարածման մի սցենարի մասին, որը բարեբախտաբար դեռ տեղի չի ունեցել։ Եվ մենք պետք…

Posted by Arsen Torosyan on Tuesday, May 5, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ