Նոր մանրամասներ 9-րդ հարկից վայր նետված հորից ու երեխայից

Երևանի Հարավարևմտյան թաղամասի շենքերից մեկի 9-րդ հարկի բնակարանից հայրը ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ` ըստ ԱԻՆ-ի նախնական տեղեկության: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 5-ի վաղ առավոտյան։ ՍիվիլՆեթը դեպքի վայրում զրուցել է մահացածների հարևանների հետ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ մայիսի 5-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սայմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի 92 և 91 շենքերի արանքում դիեր կան:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի, օպերգծով տեղակալ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ:

Մանրամասներ՝ ստորև ներկայացված տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ